Սեմնեբին չի բացառում ռազմական միջոցների օգտագործման հնարավորությունը «սառեցված հակամարտությունների» կարգավորման համար 6 նոյեմբերի 2007 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին չի բացառում ռազմական միջոցների օգտագործման հնարավորությունը «սառեցված հակամարտությունների» կարգավորման համար: Եվրամիությունը «ավելի գործուն միջոցներ ունի սառեցված հակամարտությունների կարգավորման համար», քան գոյություն ունեցողները, այդ թվում «ռազմական եւ այլ», նշել է Սեմնեբին: «Այդ միջոցները ժամանակին չեն օգտագործվել Հարավային Կովկասում,- ասել է նա: Եթե ԵՄ-ն ավելի էական դեր խաղալ, նման միջոցները կարող են արդյունավետ կերպով օգտագործվել»: Նա չի ճշտել` կոնկրետ ինչպիսի ռազմական միջոցներ նա նկատի ունի:Սեմնեբին ասել է, որ Եվրամիության դերն այդ հակամարտությունների կարգավորման հարցում արդեն արտացոլվել է Հարավային Կովկասի երեք երկրներին Եվրոպական հարեւանության ծրագրում ընդգրկելու մեջ: «Այդ քաղաքականությունը երկարաժամկետ քաղաքական մեխանիզմ է, այսինքն դրանով նախատեսված նպատակները չեն կարող կարճ ժամակահատվածում լուծվել»,- ասել է նա: - Կարեւորը նրանում է, որ Հարեւանության քաղաքականությունը շրջանակային դեր է խաղում այդ երկրների համար հասարակությունում բարեփոխումներ իրականացնելու հարցում: Դա, իր հերթին, հնարավորություն կստեղծի հակամարտությունների քաղաքակիրթ կարգավորման համար»: Հատուկ ներկայացուցիչն օգտակար է համարում Միջազգային հարաբերությունների հարցով գերմանական ինստիտուտի հետ համատեղ ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի կողմից կազմակերպված «սառեցված հակամարտությունների» հարցով լսումները նոյեմբերի 5-6 Բեռլինում: «Այդ քննարկումները շատ օգտակար են, քանի որ կարեւոր է այդ հարցերը քննարկել Եվրոպայում: Եվրախորհրդարանականներին անհրաժեշտ է ուսումնասիրել հակամարտությունների հետ կապված վիճակը, որպեսզի կյանքի կոչվի քաղաքականությունը Հարավային Կովկասում, գրավել Եվրոպայի երկրներին այդ տարածաշրջան»,- ասել է Սեմնեբին, հաղորդում է Թրենդը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |