Microsoft-ը ճկվող ու առանց կոճակների մկնիկ է հանել վաճառքի (վիդեո)

Microsoft-ը ճկվող ու առանց կոճակների մկնիկ է հանել վաճառքի

PanARMENIAN.Net - Microsoft-ը Նյու Յորքում ներկայացրել է նոր Surface նոութբուքը, Windows 10S օպերացիոն համակարգը և Surface Arc մկնիկը:

Microsoft Surface Arc-ը տափակ վիճակում հարմար է տեղափոխման համար, ճկված վիճակում՝ աշխատելու: Մկնիկը չունի աջ ու ձախ ստեղներ կամ անիվ, փոխարենը սենսորային պանել է:

Microsoft Surface Arc-ը հասանելի է նախնական պատվերի համար ԱՄՆ-ում՝ մոխրագույն, բորդո և երկնագույն կատարմամբ: Գինը կկազմի $79.99, առաքումն էլ կսկսվի հունիսի 15-ից:

Մկնիկի չափսերն են 131 x 55 x 14 մմ, քաշը՝ 82.5 գրամ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---