Նոյեմբերի 8-ին Երեւան կժամանի Լիտվայի արտգործնախարար Պետրաս Վայտիեկունասը

PanARMENIAN.Net - Ննոյեմբերի 8-9-ը երկօրյա այցով Հայաստանում կլինի Լիտվայի ԱԳ նախարար Պետրաս Վայտիեկունասի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում ծրագրված են Լիտվայի ԱԳ նախարարի հանդիպումներ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ԱԺ նախագահի, ԱԺ արտաքին հարաբերությունների եւ եվրաինտեգրման հանձնաժողովների նախագահների հետ:



Պետրաս Վայտիեկունասը կայցելի Եղեռնի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ կդնի անմեղ զոհերի հիշատակին, կմեկնի նաեւ Վանաձոր` մասնակցելու Լոռու համայնքի հիմնադրամի բացման արարողությանը: Հանդիպումից անմիջապես հետո կողմերը կստորագրեն «Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ եվրաինտեգրման հարցերում համագործակցության մասին» հուշագիր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---