Ռոբերտ Քոչարյանը բարձր է գնահատել հայ-բուլղարական համագործակցության մակարդակը14 նոյեմբերի 2007 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ստանիշեւին: Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հայ-բուլղարական համագործակցության ներկա մակարդակը, եւ նշել, որ ավանդական կապերը, հոգեւոր-մշակութային ընդհանրություններն ավելի են մերձեցնում երկու երկրներին ու ժողովուրդներին: Կողմերը քննարկել են հայ-բուլղարական հարաբերությունների ողջ շրջանակը` հատկապես կարեւորելով տնտեսական գործակցության հետագա ակտիվացումը: Նրանք անդրադարձել են նաեւ Եվրոպական նոր հարեւանության քաղաքականության շրջանակում երկու երկրների փոխգործակցության հնարավորություններին: Սերգեյ Ստանիշեւն ընդգծել է, որ անցած ավելի քան մեկուկես տասնամյակի ընթացքում սա Բուլղարիայի վարչապետի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, ինչը երկկողմ համագործակցությունն ավելի բովանդակալից դարձնելու կառավարության բարի կամքի վկայությունն է: Բուլղարիայի վարչապետը երկու երկրների հարաբերություններում առանձնահատուկ դեր է վերապահել բուլղարահայ համայնքին, որի անդամները, նրա խոսքով, լիովին ինտեգրված են հասարակության մեջ եւ մեծ մասնակցություն ունեն երկրի կյանքի տարբեր ոլորտներում: Հանդիպմանը խոսվել է նաեւ մշակութային փոխգործակցության մասին: Նշվել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2004թ Բուլղարիայում անցկացված Հայկական մշակույթի օրերի օրինակով, հաջորդ տարի Հայաստանում անցկացնել բուլղարական մշակույթի օրեր: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |