ԶԼՄ-ներ. Փարիզի բնակչուհիները բողոքում են միգրանտների սեռական բնույթի նկրտումներից19 մայիսի 2017 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Փարիզի թաղամասերից մեկի բնակչուհիները (այդ թաղամասում է գտնվում աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Սաքղե Քյոր եկեղեցին) զանգվածաբար բողոքում են փողոցներում ագրեսիվ պահվածքով միգրանտների և փողոցային վաճառողների սեռական բնույթի նկրտումներից, հայտնում է Parisien-ը: Ըստ պարբերականի, արդեն բավական տևական ժամանակ է, ինչ Փարիզի Շապել-Պաժոլ թաղամասի կանայք փողոցում ֆիզիկական և վերբալ ագրեսիայի են ենթարկվում ներգաղթյալների, ապօրինի փողոցային առևտրով զբաղվողների կողմից, որոնց պատճառով երբեմնի հանգիստ թաղամասը փոխել է իր կերպարանքը: Ինչպես պատմել են թաղամասի բնակիչները, շատերը վախենում են փողոց դուրս գալ, երեխաներին առանց ուղեկցության դպրոց ուղարկել, ոմանք փոխել են իրենց սովորական երթուղին, ոմանք՝ հանդերձանքը: Երեկոյան ժամերին փողոց դուրս գալը վտանգավոր է դարձել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ բնակչուհիներից մեկի, նրա մազերի մեջ ծխացող ծխախոտ են նետել, մյուսին սպառնացել են դանակով, տարեց կնոջ դեմ սեռական բնույթի հարձակում են գործել: Ոստիկանությունը տարեսկզբից արդեն 110 ստուգայց է կատարել թաղամասում, ավելի քան 880 մարդ է ձերբակալվել: Սակայն թաղամասի բնակիչներն արդյունավետ չեն համարում ոստիկանությանը դիմելը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |