2019-ին ՏՏ ոլորտի 2000-ից ավելի համաշխարհային լիդեր կայցելի ՀՀ

2019-ին ՏՏ ոլորտի 2000-ից ավելի համաշխարհային լիդեր կայցելի ՀՀ

PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Երևանում մեկնարկող ԴիջիԹեք բիզնես ֆորումը կազդադարի 2019-ին Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը: Այս առիթով Հայաստան կժամանեն Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային այլանսի նախագահն ու քարտուղարը: Այդ մասին հայտարարել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնակությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը լրագրողների հետ հանդիպմանը:

ԴիջիԹեք բիզնես 10-րդ հոբելյանական ֆորումն այս տարի կանցկացվի հունիսի 9-10-ին: Ֆորումի այս տարվա խորագիրն է «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար»:

«Այս համաժողովի անցկացումը Հայաստանում, իհարկե, մեծ հնարավորություն է, քանի որ 2.000-ից ավելի համաշխարհային ՏՏ ոլորտի լիդերներ են գալու Հայաստան: Սա մեծ հնարավորություն է ցուցադրելու Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումները, հնարավորությունները, պոտենցիալը»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը::

Նրա խոսքով, երկօրյա ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի կարևորագույն միջոցառումներից է: Այն արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար,

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնակությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով, բիզնես ֆորումի հիմնական նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ բիզնեսն ու կառավարությունն իրար հանդիպեն, բիզնեսը ցույց տա իր լուծումները: Նա նաև նշել է, որ միջոցառման նպատակն է նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում:

Վարդանյանը ներկայացրել է բիզնես ֆորումի օրակարգային թեմաները. Երևանում 2019 թվականին կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպչական աշխատանքների պաշտոնական մեկնարկ, ՏՏ լուծումներ՝ Հայաստանում տուրիզմը խթանելու նպատակով, ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության բարձրացումը ՏՏ լուծումների միջոցով, Տեխնոլոգիական ոլորտի և ՀՀ ԶՈՒ համագործակցության խնդիրներ և ձևաչափեր, Տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, Հայմեփ. համահայկական ներուժի ցանց, Վերականգնվող էներգիա և բնապահպանություն, Պետական համակարգերի կառավարում, Արհեստական ինտելեկտի զարգացումը Հայաստանում և կիրառական բիզնեսում:

Ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը 2008թ-ից իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: 2016-ին Բիզնես ֆորումին ներգրավված են եղել 900-1000 մասնակից: Այս տարի ակնկալվում է առավել ակտիվ մասնակցություն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---