Եվրոպայում Հայաստանի ՏՏ ներուժը ներկայացնող ավտոարշավ է անցկացվելու

Եվրոպայում Հայաստանի ՏՏ ներուժը ներկայացնող  ավտոարշավ է անցկացվելու

PanARMENIAN.Net - Հայկական առաջին պլանշետների և սմարթֆոնների արտադրող «Թեքնոլոջի Էնդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերությունունը 2017 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին նախատեսվում է Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ավտոարշավ անցկացնել եվրոպական 22 երկրի 37 քաղաքում։

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակյանը Արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանի և Ներդրումների գծով տնօրեն Ավետիք Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է «Թեքնոլոջի Էնդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերություն, ծանոթացել զարգացման ծրագրերին։

Շրջայցից հետո TSD-ի ղեկավարների հետ քննարկել են Հիմնադրամի աջակցության հնարավորությունները։

«Պետական և մասնավոր հատվածի գործընկերության ձևաչափով պատրաստ ենք աջակցելու թիրախային 17 երկրում ՏՏ ներկայացուցչությունների ստեղծմանը»,- նշել է Ավակյանը։

Ի դեպ, արդեն 4 երկրում այդպիսի ներկայացուցչություններ են բացվել:

Գործարարի հետ քննարկել են նաև ընկերության գործունեության ընթացքում առաջացող խնդիրները՝ լուծման նպատակով։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---