Նյուքասլում զինյալը պատանդներ է վերցրել

Նյուքասլում զինյալը պատանդներ է վերցրել

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի հյուսիս-արևելքում գտնվող Նյուքասլ քաղաքում դանակով զինված տղամարդը մի քանի պատանդ է վերցրել:

Հայտնի է, որ պատանդները տեղի զբաղվածության կենտրոններից մեկի աշխատակիցներ են, հայտնում է Lenta.ru-ն The Independent-ի վրա հղումով:

Պատահարի վայր են ժամանել ոստիկաններ: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Վերջին շրջանում Մեծ Բրիտանիան հայտնվել է ահաբեկիչների թիրախում: Հունիսի 3-ի երեկոյան Լոնդոնում կամրջի վրա միկրոավտոբուսը քշել է բազմության վրա, որից հետո մեքենայից դուրս է եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա։Ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 մարդ, 48-ը տուժել են՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---