Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 1-ին 9 հունիսի 2017 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեն նշանակվել է հոկտեմբերի 1-ին: Այդ մասին հայտարարել է ինքնավարության կառավարության ղեկավար Կառլոս Պուչդեմոնը հատուկ մամուլի ասուլիսում: Պուչդեմոնն ասել է, որ համընդհանուր քվեարկության կդրվի հետևյալ հարցը. «Ցանկանո՞ւմ եք, որ Կատալոնիան դառնա անկախ՝ կառավարման հանրապետական ձևով».: Փետրվարի 14-ին Իսպանիայի սահմանադրական դատարանն ապօրինի համարեց Կատալոնիայի խորհրդարանի ընդունած 2 բանաձևը, որոնցով առաջարկվում էր անկախության մասին հանրաքվե անցկացնել: Ապրիլի 4-ին Իսպանիայի սահմանադրական դատարանը քննարկման ընդունեց երկրի կառավարության հայցն ընդդեմ Կատալոնիայի իշխանությունների՝ Կատալոնիայի կառավարության բյուջեի նախագծի կապակցությամբ, որի համաձայն միջոցների մի մասը ուղղվելու է հանրաքվեի անցկացմանը: Կատալոնիայի կառավարության նախագահի տեղակալ և «Կատալոնիայի ձախակողմյան հանրապետականներ» կուսակցության առաջնորդ Օրիոլ Ժունկերասը չի բացառել, որ ինքնավարությունը կարող է միակողմանի կարգով անկախության հռչակել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |