Մոսկվայում ամռան ամենացուրտ օրն է վերջին 138 տարում. +10°C է

Մոսկվայում ամռան ամենացուրտ օրն է վերջին 138 տարում. +10°C է

PanARMENIAN.Net - Մոսկվայում հունիսի 15-ին գրանցվել է +10 °C: Սա ամենացուրտ օրն է վերջին 138 տարում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում է գրել ՌԴ «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի մասնգետ Եվգենի Տիշկովեցը:

«Այս օրը Մոսկվայի տարեգրության մեջ կգրանցվի որպես ամենացուրտ հունիսի 15-ը վերջին 138 տարում: Օրը ամպամած կլինի ու անձևոտ, իսկ ջերմաստիճանը ցերեկային ժամերի կտատանվի +10 °C-ին մոտ»,-գրել է նա:

Ըստ նրա, նման արտառոց ցրտեր XIX դարում լինում էին 7 տարին մեկ, XX դարում՝ 12 տարին մեկ, իսկ XXI դարում՝ սա առաջին դեպքն է:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---