Եվրախորհրդարանը կոչ է անում Երեւանին ու Բաքվին օգտագործել բոլոր հնարավորությունները Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար 7 դեկտեմբերի 2007 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը հաստատում է իր հարգանքը եւ աջակցությունը Ադրբեջանի ինքնավարության, տարածքային ամբողջականության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտության նկատմամբ: Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի ընդունած բանաձեւում: Եվրախորհրդարանը կոչ է անում Երեւանին ու Բաքվին օգտագործել բոլոր հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Եվրախորհրդարանը նորից հայտնում է իր աջակցության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբին, նախազգուշացնում է ռազմատենչ եւ սադրիչ հայտարարությունների օգտագործումից, որոնք կարող են խափանել բանակցությունների գործընթացը: Նույն փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ն պաշտպանում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի հնարավոր ստորագրման համար ուսումնասիրությունների անցկացման նախաձեռնությունը: Նման համաձայնագրերը, ըստ Եվրախորհրդարանի պատգամավորների, կպատասխանեն բոլոր կողմերի շահերին: Բանաձեւի նախագիծը ողջունում է Հայաստանի կառավարության ջանքերը Մեծամորի ԱԷԿ-ի փակման ուղղությամբ եւ էներգիայի ապահովման այլընտրանքային ուղիների փնտրման գործում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |