Թուրքիան ռմբակոծում է Հյուսիսային Իրաքը17 դեկտեմբերի 2007 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Տասնյակ թուրք կործանիչներ գիշերային ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում քուրդ անջատողականների ենթադրյալ ռազմակայաններին: Ըստ թուրքական բանակային հրամանատարության տեղեկատվության, «լայնամասշտաբ օդային գործողությունը կատարվել է լույս կիրակի օրվա գիշերը: Թուրքիայի պաշտոնյաները հայտարարել են, որ ռմբակոծությունների նպատակն էին Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) Թուրքիայի եւ Իրաքի սահմանին տեղակայված հենակետերը: «Գործողության նպատակն էր ահաբեկչական շարժումը: Այն ոչ մի կերպ ուղղված չէ Իրաքի հյուսիսի քաղաքացիական բնակչության դեմ»,-ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: Հյուսիսային Իրաքի պաշտոնյաներն, իրենց հերթին, հայտարարել են, որ մի քանի գյուղ է տուժել: Ըստ չհաստատված տվյալների, մեկ կին է զոհվել: Հաղորդվում է, որ գիշերային հարձակմանը, որին մասնակցել են 20-50 ինքնաթիռներ, հետեւել է սահմանամերձ շրջանների հրետակոծությունը: Երկրի վարչապետի տեղակալը հայտարարել է, որ մոտակա շաբաթներին «ահաբեկիչներին «դեռեւս կարող են հարվածներ հասցվել»: Թուրքական զորքերի պետ Յաշար Բույուկանիտը հայտարարել է, որ Հյուսիսային Իրաքին հասցվող ավիահարվածները հասցվել են Թուրքիայի կողմից ԱՄՆ-ի իմացությամբ: «Անցած շաբաթ Ամերիկան բացեց Իրաքի օդային տարածքը մեզ համար: Դրանով իսկ Ամերիկան իր համաձայնությունն է հայտնել գործողության անցկացմանը»,-հայտարարել է գեներալ Յաշար Բույուկանիտը: Իրաքի փոխարտգործնախարար Մահմուդ Խոմուդը կիրակի օրը կանչել է Իրաքում Թուրքիայի դեսպանին եւ պահանջել է դադարեցնել ռազմական գործողությունները երկրի հյուսիսում: Ըստ փոխնախարարի, եթե ավիահարվածները չդադարեցվեն, դա կարող է բացասաբար անդրադառնալ «երկու կառավարությունների եւ ժողովրդների բարեկամական հարաբերությունների վրա»: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է թե կառավարությունը մտադիր է ահաբեկչության դեմ պայքարում օգտագործել բոլոր հասու գործիքները` քաղաքական, դիվանագիտական կամ ռազմական, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |