Petya շորթող վիրուսն ապակոդավորման ունիվերսալ գործիք կտա՝ $250.000-ի դիմաց

Petya շորթող վիրուսն ապակոդավորման ունիվերսալ գործիք կտա՝ $250.000-ի դիմաց

PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ին Petya շորթող վիրուսի ստեղծողների բիթքոին դրամապանակի հաշվից հանվել է 10.000 դոլլար:

Վերցնելով գումարը՝ նրանք PasteBin կայքում հայտարարություն են հրապարակել, համաձայն որի՝ հաքերները խոստանում են տրամադրել ապակոդավորման համար ունիվերսալ գործիք՝ ավելի քան 250.000 դոլլարի դիմաց, գրում է Meduza-ն:

Eset հակավիրուսային ընկերության մասնագետ Անտոն Չերեպանովը բացել է վիրուսային ֆայլը համակարգչում, այնուհետև ստացել է ապակոդավորված ֆայլը, ինչն ապացուցում է, որ հաքերներն ունեին վիրուսի առաջնային կոդը:

Հունիսի 27-ին Ուկրաինան, ապա Ռուսաստանն ու այլ երկրները հաքերային զանգվածային հարձակման էին ենթարկվել, Petya վիրուսի «զոհ են դարձել» երկրների հեռահաղորդակցության, նավթային, ֆինանսական մի շարք ընկերություններ, օրինակ՝ ռուսական «Ռոսնեֆտ» նավթագազային և «Բաշնեֆտ» նավթային ընկերությունները: Կիևի միջազգային «Բորիսպոլ» օդանավակայանը, մետրոպոլիտենի աշխատանքը:

Չերնոբոլի ԱԷԿ-ի համակարգչային համակարգն անջատվել էր՝ վիրուսային հարձակման հետևանքով: Ստիպված էին անցնել ձեռքի կառավարման ռեժիմի: Petya վիրուսը համակարգիչների ապաարգելափակման համար պահանջում էր 300 դոլար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---