Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները կարող են պատրաստ լինել 2008 թվականի հունվարին

PanARMENIAN.Net - Միջազգային միջնորդները կարող են հասցնել մինչ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները նախապատրաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նախագիծը, եթե հակամարտության կողմերը համաձայնվեն կարգավորման հիմնարար սկզբունքների հետ: Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը:



«Գրավոր առաջարկներում, ըստ էության, ոչ մի նոր բան չկա: Այնտեղ մի փոքր այլ, համակարգված կերպով են շարադրված երեք տարվա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ներկայացրած են մեր առաջարկները»,-ասել է նա:



Ռուս դիվանագետը նշել է նաեւ, որ հակամարտության կողմերի պաշտոնական արձագանքը համանախագահների ներկայացրած առաջարկների վերաբերյալ իրենք հուսով են ստանալ հունվարի կեսերին տարածաշրջան այցելության ժամանակ: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նախնական կարծիքներն արդեն հրապարակվել են Մադրիդում եւ դրանք, հիմնականում, դրական են: «Սակայն կողմերը դեռեւս ուսումնասիրում են առաջարկները»,-հավելել է Մերզլյակովը: Նա չի բացառել, որ համանախագահների տարածաշրջան կատարած այցից եւ կողմերի հավանությունը ստանալուց հետո կարող է տեղի ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: «Կարող են տարբեր տարբերակներ լինել, այդ թվում, նախագահները կարող են հանդես գալ հայտարարությամբ իրենց մայրաքաղաքներում»,-ասել է ռուս դիվանագետը: Դիվանագետը հաղորդել է նաեւ, որ հունվարյան այցի ընթացքում համանախագհները մտադիր են այցելել նաեւ Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---