Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին կհետեւեն ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ 278 դիտորդներ

PanARMENIAN.Net - Նախօրեին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների կապակցությամբ բացվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան դոկոր Գերտ Արենսի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը ողջունեց դեսպանին` կարեւորելով առաքելության իրականացումը Հայաստանի համար մեծ նշանակություն ներկայացնող ընտրություններում, եւ նշեց, որ այն կդառնա Հայաստանում ժողովրդավարության հաստատման իրական հավաստում:



Դեսպան Արենսն իր կողմից շնորհակալություն հայտնեց դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին հղած հրավերի համար եւ նշեց, որ գործունեություն ծավալելիս իրենք փորձելու են առավելագույնս ապահովել թափանցելիությունը, ինչը լրացուցիչ վստահելիություն եւ օբյեկտիվություն է ապահովում իրենց գործունեությանն ու գնահատականներին: Նա նշեց, որ հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ մեծ է եղել` Հայաստան ժամանելու են 28 երկարաժամկետ դիտորդ, ինչպես նաեւ ակնկալվում է 250 կարճաժամկետ դիտորդների մասնակցություն ԵԱՀԿ անդամ երկրներից:



Հանդիպման ավարտին պրն. Օսկանյանը հաջողություն մաղթեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը եւ վերահաստատեց ԱԳՆ պատրաստակամությունն, իր իրավասությունների շրջանակներում, օժանդակելու առաքելության աշխատանքներին:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---