Գիգզ. Եթե Պերիշիչը տեղափոխվի ՄՅՈւ, Մխիթարյանը ստիպված կլինի ավելացնել ջանքերը

Գիգզ. Եթե Պերիշիչը տեղափոխվի ՄՅՈւ, Մխիթարյանը ստիպված կլինի ավելացնել ջանքերը

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզը հայտարարել է, որ խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչի հնարավոր տրանսֆերը կխթանի մրցակցությունը անգլիական թիմում

«Եթե Պերիշիչը տեղափոխվի ՄՅՈւ, Հենրիխ Մխիթարյանը, Մարկուս Ռեշֆորդը և Անտոնի Մարտիալը ստիպված կլինեն ավելացնել ջանքերը: Կմեծանա մրցակցությունը»,-ասել է Գիգզը:

Ինչ վերաբերում է Ռոմելու Լուկակուին, Գիգզն ասել է, որ վերջինս միշտ ճնշման է ենթարկվելու: «Մանչեսթեր Յունայթեդում» դու մշտապես պետք է ապացուցես, որ արժանի ես լինել մեկնարկային կազմում»,-ասել է Գիգզը, հայտնում է Dailymail-ը Sky Sports-ի վրա հղումով:

Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է Պերիշիչի տրանսֆերի շուրջ, սակայն կողմերը դեռ համաձայնության չեն եկել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---