Կարեն Խաչանովը 32-րդ տեղն է զբաղեցրել ATP վարկանիշում

Կարեն Խաչանովը 32-րդ տեղն է զբաղեցրել ATP վարկանիշում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը 32-րդ հորիզոնականում է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (АТР) վարկանիշի 50 մասնակիցների թվում, հայտնում է Ռ-Սպորտը:

Վարկանիշի առաջին 10-յակն անփոփոխ է մնում՝ էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա), Ռաֆայել Նադալ (Իսպանիա), Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա), Նովակ Ջոկովիչ (Սերբիա), Սթեն Վավրինկա (Շվեյցարիա), Մարին Չիլիչ (Խորվաթիա), Դոմինիկ Թիմ (Ավստրիա), Քեի Նիշիկորի (Ճապոնիա), Միլոշ Ռաոնիչ (Կանադա), Գրիգոր Դիմիտրովը (Բուլղարիա):

Հուլիսի 8-ին Կարեն Խաչանովը պարտվեց իսպանացի Ռաֆայել Նադալին Ուիմբլդոնի մրցաշարի 3-րդ տուրի խաղում: Խաչանովը ՌԴ վերջին ներկայացուցիչն էր տղամարդկանց մենախաղերում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---