Հայաստանում աշխատում են տիեզերական սարքի ստեղծման վրա25 հուլիսի 2017 - 14:46 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել է ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև համաձայնագիրը խաղաղ պայմաններում տիեզերքի հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին: Հայաստանի համար համաձայնագիրը մեծապես կարևորվում է, քանի որ երկիրն արդեն սկսել է աշխատել տիեզերական սարքի ստեղծման վրա: Հայկական արհեստական արբանյակը պետք է տեղադրվի երկրաստացիոնար կապի 71.4Е ուղեծրային դիրքում, հայտնում է Pnp.ru-ն: ՌԴ Միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Արսեն Կանոկովը հայտնել է, որ փաստաթուղթը ստորագրվել է Երևանում 2016-ի ապրիլի 7-ին: Պայմանագրում նշված են գործակցության ոլորտները, ներառյալ աստղաֆիզիկական հետազոտություններն ու մոլորակների ուսումնասիրությունը, սոցիալ-տնտեսական ոլորտներում տիեզերական գործունեության արդյունքների կիրառումը, արբանյակային նավիգացիոն համակարգերի և դրա հետ կապված տեխնոլոգիաների և գործարկման ծառայությունների տրամադրումը: Բացի այդ, որոշվել են գործակցության ձևերը: Օրինակ՝ համատեղ նախագծերի ծրագրում և իրագործում, գիտական և տեխնիկական տեղեկատվության, փորձարարական տվյալների տրամադրում, գիտնականների փոխանակում, տեխնիկական աջակցություն և այլն: Կողմերը փոխադարձաբար հրաժարվում են պատասխանատվության կանչելու և վնասի հատուցման վերաբերյալ պահանջներից, եթե վնասը գույքին միտումնավոր չի հասցվել: Համաձայնագիրը կնքվել է 10 տարով՝ հետագայում 5-ական տարով երկարացնելու հնարավորությամբ, եթե կողմերից ոչ մեկը չի իրազեկել մյուս կողմին համաձայնագրից դուրս գալու մասին, ինչը պետք է արվի սկզբնական կամ երկարացված ժամկետի սպառումից առնվազն 1 տարի առաջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |