Facebook-ի եկամուտները 2017-ի 2-րդ եռամսյակում աճել են 71%-ով

Facebook-ի եկամուտները 2017-ի 2-րդ եռամսյակում աճել են 71%-ով

PanARMENIAN.Net - Facebook-ի զուտ շահույթը 2017-ի երկրորդ եռամսյակում 2016-ի նույն շրջանի համեմատ աճել է 71%-ով՝ հասնելով 3.9 մլրդ դոլարի: Նույն ցուցանիշն առաջին կիսամյակի ավարտին կազմել է մոտ 2.3 մլրդ դոլար: Այդ մասին հայտնել է ամերիկյան կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ-ում բորսայի աշխատանքի ավարտից հետո:

Ընկերության շրջանառությունն աճել է 45%-ով՝ հասնելով 9.3 մլրդ: Այդ գումարի մեծ մասը գովազդից ստացված եկամուտն է, որն աճել է 47%-ով՝ հասնելով 9.1 մլրդ դոլարի: Ընդ որում աճը հիմնականում գրանցվել է բջջային սարքերում գովազդի պատճառով: Սմարթֆոններում և պլանշետներում գովազդային հայտարարություններից ստացված հասույթն աճել է 84%-ից հասնելով 87%, գրում է Deutsche Welle-ն:

«Մենք լավ երկրորդ եռամսյակ ունենք և լավ կիսամյակ»,-ասել է Ցուկերբերգը:

Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերի թիվը հունիսի 27-ին հատել է 2 միլիարդի սահմանը: Այս մասին հայտարարել է սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Մեկ միլիարդ օգտատերի սահմանը Ֆեյսբուքը հատել էր 2015-ի օգոստոսին: Այսօրվա դրությամբ սա աշխարհի ամենատարածված սոցցանցն է:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---