Հայոց բանակը պատրաստ է դիմագրավելու Ադրբեջանի ցանկացած ագրեսիայի

PanARMENIAN.Net - Հայոց բանակը պատրաստ է դիմագրավելու Ադրբեջանի ցանկացած ագրեսիայի: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Նրա խոսքերով, Իլհամ Ալիեւը ստիպված է լինելու պատասխան տալ իր անհիմն հայտարարությունների համար: «Եթե ցանկանում է եւս 2 միլիոն գաղթական ունենալ, ապա նա կստանա նրանց Ղարաբաղում ռազմական գործողությունները վերսկսելու դեպքում»,- նշել է ՀՀ պաշտպանության գերատեսչության ղեկավարը



Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օրերս հայտարարել է, որ «պատերազմը Հայաստանի դեմ ավարտված չէ»: «Հայաստանը չի հաղթել: Պատերազմն ավարտված չէ: Ավարտվել է պատերազմի առաջին փուլը»,- ասել է Իլհամ Ալիեւը: Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղը «երբեք անկախ չի լինի, նույն դիրքորոշումն են պաշտպանում նաեւ միջազգային միջնորդները»:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---