Apple-ը դադարեցրել է iPod nano-ի և iPod shuffle-ի արտադրությունը

Apple-ը դադարեցրել է iPod nano-ի և iPod shuffle-ի արտադրությունը

PanARMENIAN.Net - Apple կորպորացիան դադարեցրել է iPod nano և iPod shuffle աուդիոնվագարկիչների արտադրությունը: Ընկերությունը հեռացրել է իր կայքից և առցանց խանութից այդ սարքերի նկարագրությունը: Խանութներից դրանք չեն առգրավվի:

Ընկերությունը, սակայն, շարունակում է առաջարկել iPod touch-ը, ճիշտ է հիշողության 2 տարբերակով՝ 32 և 128 ՀԲ, ոչ թե 4, ինչպես նախկինում: Այդ սարքերի արժեքը նվազեցվել էր մինչ 199 դոլար և 299 դոլար համապատասխանաբար, գրում է Ferra.ru-ն:

iPod nano և iPod shuffle դեռևս հնարավոր է գնել Apple-ի ռիթեյլերներից կամ որոշ մանրածախ խանութներից, սակայն, հավանաբար, դրանք աստիճանաբար կանհետանան վաճառքից:

Եթե չհաշվենք գույնն ու կուտակիչի ծավալը, ապա Apple-ը չի թարմացրել է iPod nano-ն 2012-ի հոկտեմբերից, իսկ iPod shuffle-ը՝ 2010-ի սեպտեմբերից: Ընկերության ներկայացուցիչը հաստատել է, որ վերոնշյալ սարքերի արտադրությունը դադարեցվում է:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---