Կոսովոյի անկախությունը նախադեպ կստեղծի աշխարհի տարբեր պետությունների 200 շրջանների համար24 հունվարի 2008 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Եթե սերբական Կոսովո երկրամասը անկախություն հռչակի, Ռուսաստանը մտադիր չէ օգտագործել դա իր շահերի համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Ռուսաստանի ղեկավարությունն երբեք չի հայտարարել թե անհապաղ կճանաչի Աբխազիան եւ Հարավային Օսեթիան Կոսովոյի անկախությունը ճանաչելու դեպքում»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Կոսովոյի անկախությունը օբյեկտիվորեն նախադեպ կստեղծի աշխարհի տարբեր պետությունների 200 շրջանների համար: «Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան է թույլ տալիս որեւէ մեկին, շատերը կհավակնեն իրենց հանդեպ նույն վերաբերմունքի դրսեւորման: Ռուսաստանում հիանալի հասկանում են ցանկացած անջատողական գործընթացների ապակայունացնող ազդեցությունը: Մեր շահերից է բխում կայունություն պահպանելը. թույլ չտալ անջատողականություն, միջազգային իրավունքի խախտում,-ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ռուսաստանը արգելափակում է Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից բանաձեւի ընդունումը, ըստ որի երկրամասը անկախություն է հռչակում միջազգային վերահսկողության ներքո, եւ պահանջում է որոշում կայացնել միայն Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ պայմանավորվածության հիման վրա: Վաշինգտոնում, մինչդեռ, չեն թաքցնում, որ ԱՄՆ-ն կճանաչի Կոսովոյի անկախությունը հենց որ այն հռչակվի: Նմանատիպ դիրքորոշում են զբաղեցնում նաեւ ԵՄ երկրները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |