Մարտի 1-ից Վրաստանը վերացնում է հայկական բեռների տարանցման զեղչերը՞

PanARMENIAN.Net - 2008 թվականի մարտի 1-ից Վրաստանը վերացնում է հայկական բերռների տարանցման համար սահմանված զեղչերը, դրան տրվում է շատ պարզ հիմնավորում` զեղչերը տրամադրվել են հայկական ընկերությանը, այլ ոչ թե «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը, որը դարձել է «Հայկական երկաթուղու» կոնցեսիոները: Այդ մասին հաղորդում է ARMENIA Today-ը, հղում անելով իրավասու աղբյուրների վրա:



Նրա խոսքերով, հունվարի 26-ին «Վրաստանի երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Իրակլի Էզգուբայան նիստ էր հրավիրել, որի ժամանակ հայկական կողմին տեղեկացրել են, որ ընթացիկ տարվա մարտի 1-ից ԱՊՀ անդամ երկրների Երկաթուղային աշխատակազմերի սակագնային համաձայնագրի շրջանակներում հայկական բեռների տարանցման համար սահմանված զեղչերը կվերանան: Մասնավորապես, կվերացվի Հայաստանից եկող բեռների համար սահմանված հեղուկ բեռնափոխադրումների համար սահմանված 17-տոկոսանոց զեղչը եւ չոր բեռների 22-տոկոսանոց զեղչը:



Վրաստանի հետ երկաթ գիծը միակ երկաթուղին է, որ կապում է Հայաստանը արտաքին աշխարհի հետ: Օգտվելով դրանից, վրացական կողմը առանց այդ էլ Հայաստանին բավականին համեստ զեղչեր էր տրամադրում այլ երկրների համեմատ: Այդպես, եթե հայկական բեռների համար 17-20 տոկոսանոց զեղչեր էին տրամադրվում, ապա Ադրբեջանի դեպքում զեղչերի չափը կազմում էր 50 տոկոս: Հիշեցնենք, որ «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունը հաղթեց «Հայկական երկաթուղին» կոնցեսիոն կառավարման հանձնելու մրցույթում: ՌԵՈՒ-ն առաջարկում է 570 մլն դոլարից մինչեւ 2,15 մլրդ դոլար ներդնել «Հայկական երկաթուղու» զարգացման մեջ: ՀԵՈՒ-ն կոնցեսիոն կառավարման է հանձնվում 30 տարով եւ 20 տարով այն երկարացնելու իրավունքով, պայմանագրի 20-րդ տարում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---