Մոուրինյոն ՄՅՈւ-ի հետ նոր պայմանագրի մասին, հավանաբար, կսկսի բանակցել նոյեմբերին 8 սեպտեմբերի 2017 - 16:56 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» բանակցություններն ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ նոր պայմանագրի շուրջ, հավանաբար, նոյեմբերին կմեկնարկեն, սակայն ստորագրմանը միայն 2018-ի ամռանը կարելի է սպասել: Մոուրինյոյի հետ նոր պայմանագրի քննարկումներում առանցքային կլինեն թիմի արդյունքները ընթացիկ խաղաշրջանում, սակայն մինչև ամառ գործարքը կնքելու համար ակումբում մտադիր են բավականին շուտ սկսել քննարկումները: «Մանչեսթեր Յունայթեդը» չէր ցանկանա, որ թիմի հաջող ելույթների դեպքում Մոուրինյոն հաջորդ խաղաշրջանը սկսի ավարտին մոտեցող պայմանագրով, գրում է «Սովետսկի սպորտը»: 54-ամյա պորտուգալացու նախորդները՝ Դևիդ Մոյեսն ու Լուի վան Գալը 2 տարուց ավելի չեն զբաղեցրել գլխավոր մարզչի պաշտոնը: «Մանչեսթեր Յունայթեդը» 9 միավոր է հավաքել պրեմիեր լիգայի մեկնարկային 3 խաղում՝ ընդհանուր առմամբ 10:0 հաշվով հաղթանակներ տոնելով: 4-րդ տուրը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Սթոք Սիթիին»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |