Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյանը 1/16-ում է, Սևյանը դուրս է մնացել պայքարից

Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյանը 1/16-ում է, Սևյանը դուրս է մնացել պայքարից

PanARMENIAN.Net - Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում սեպտեմբերի 8-ին կայացել են 1/32 եզրափակչի լրացուցիչ պարտիաները:

ՀԱՕԿ հաղորդմամբ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը կարճեցված ժամանակով առաջին երկու պարտիաները ոչ-ոքի է ավարտել Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանի հետ, բայց հաջորդ երկու պարտիաներում հաղթանակ է տարել և 4:2 ընդհանուր հաշվով անցել 1/16 եզրափակիչ:

ԱՄՆ-ը ներկայացնող Սամուել Սևյանը թայ-բրեյքում զիջել է չինացի Լի Չաոյին 0.5:1.5 հաշվով (ընդհանուր հաշիվը 1.5:2.5 է) և դուրս մնացել հետագա պայքարից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---