Մոուրինյո. Մխիթարյանը բազմաֆունկցիոնալ, արագաշարժ ու ուժեղ ֆուտբոլիստ է

Մոուրինյո. Մխիթարյանը բազմաֆունկցիոնալ, արագաշարժ ու ուժեղ ֆուտբոլիստ է

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Հայաստանի հավաքականի և ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին բնութագրել է որպես բազմաֆունկցիոնալ, արագաշարժ ու ուժեղ ֆուտբոլիստ՝ պարզաբանելով, թե ինչու էր ՄՅՈւ-ին անհրաժեշտ պայմանագիր կնքել հայ ֆուտբոլիստի հետ նախորդ խաղաշրջանում:

«Երբ ես ակումբ եկա, մեզ անհատականություն ու որակ էր պետք, որոնք կկարողանային վերադարձնել ակումբի վերջին տարիներին կորցրած անհատականությունը»,-ասել է Մոուրինյոն, գրում է The Times-ը:

Ակումբը համալրվեց ականավոր ֆուտբոլիստներով՝ Մխիթարյանից բացի, ՄՅՈւ շարքերը համալրեցին Փոլ Պոգբան, Էրիկ Բային, Զլատան Իբրահիմովիչը, որոնք վերականգնեցին թիմը:

«Միկին ու Բային ունեին այն որակները, որոնք ըստ իս, պակասում էին թիմին: Միկիին մի փոքր ժամանակ պահանջվեց, սակայն թիմը հարձակման մեջ բազմաֆունկցիոնալ, ինչպես նաև կենտրոնական պաշտպանության մասում արագաշարժ ու հզոր խաղացողի պակաս էր զգում»,-ասել է Մոուրինյոն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---