Microsoft-ն ու Facebook-ը նոր մալուխ են ստեղծել. Այն կարող է վայրկյանում 160 տերաբիտ տվյալ փոխանցել

Microsoft-ն ու Facebook-ը  նոր մալուխ են ստեղծել. Այն կարող է վայրկյանում 160 տերաբիտ տվյալ փոխանցել

PanARMENIAN.Net - Microsoft, Facebook-ը և Telxius հեռահաղորդակցային կորպորացիան ավարտել են տեխնոլոգիապես ամենաառաջադեմ Marea մալուխի ստեղծումը, որը կարող է վայրկյանում 160 տերաբիտ տվյալ փոխանցել: Ըստ Microsoft-ի, այն 16 միլիոն անգամ ավելի արագ է, քան միջին վիճակագրական տնային ինտերնետ միացությունը, ինչը թույլ է տալիս միաժամանակ 71 միլիոն տեսահոլովակ հեռարձակել HD որակով:

Մալուխը հատում է Ատլանտյան օվկիանոսն ավելի քան 5200 մ խորության վրա, երկարությունը 6.600 կմ է, իսկ ընդհանուր քաշը՝ 4.65 մլն կգ, գրում է «Պոպուլյարնայա մեխանիկան»:

Մինչև 2025թ. ակնկալվում է թրաֆիկի 8-պատիկ ավելացում գործող թվային ծառայություններում, ուստի նոր մալուխի ներուժը կիրացվի 100 տոկոսով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---