Մխիթարյան. Հուսով եմ՝ գոլս ուրախացրեց հայ երկրպագուներիս (վիդեո)

Մխիթարյան. Հուսով եմ՝ գոլս ուրախացրեց հայ երկրպագուներիս

PanARMENIAN.Net - ԲԿՄԱ հետ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի ժամանակ տրիբունաներում շատ էին հայկական դրոշներով երկրպագուները: «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանըհուսով է, որ իր գոլն ուրախացրեց նրանց:

Մոսկվայում կայացած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հերթական հանդիպումում «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին ` 4 գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Մխիթարյանը դարձավ վերջին գոլի հեղինակը:

«Տեսա երկրպագուներին տրիբունաներում: Շատ հաճելի էր: Շնորհակալ եմ բոլոր հայերին, որոնք եկել էին ինձ աջակցելու: Հուսով եմ՝ գոլս ուրախացրեց նրանց»,- ասել է Մխիթարյանը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Հայ ֆուտբոլիստը հավելել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չէր սպասում, որ հաղթանակն այդքան հեշտ կտրվի:

«Մենք չէինք ակնկալում, որ հաշիվն այդպիսին կլինի, չէինք սպասում, որ կկարողանանք 3 գոլ խփել առաջին խաղակեսում: Չգիտեմ՝ ինչ է պատահել ԲԿՄԱ-ին, բայց մենք նման հեշտ հաղթանակ չէինք սպասում»,- ասել է Մխիթարյանը լրագրողներին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---