Վրաստանում ադրբեջանցի աշակերտուհուն արգելել են հիջաբով դպրոց հաճախել28 սեպտեմբերի 2017 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Վրացական Թելավի շրջանի ադրբեջանաբնակ Գարաջալա գյուղում դպրոցի տնօրենը թույլ չի տվել հիջաբով 7-րդ դասարանի աշակերտուհուն դպրոց մտնել: Աղջկա հայրը՝ Թաիր Աստանովը մեղադրել է դպրոցի ղեկավարությանը դավանանքի ազատությունը սահմանափակելու մեջ և կոչ է արել Վրաստանի կրթության նախարարությանն իր վերաբերմունքը հայտնել տվյալ հարցի նկատմամբ: Աստանովն արդեն իսկ դիմել է Թելավիի ռեսուրսների կենտրոն: Իսկ դպրոցի տնօրենն ասել է, որ հիջաբ կրելու արգելքը սահմանված է դպրոց հաճախելու կանոնների հիման վրա, գրում է ԱՊԱ-ն: Վրաստանի խորհրդարանի կրթության հարցերի կոմիտեի նախագահ Մարիամ Ջաշին անդրադարձել է միջադեպին՝ նշելով, որ դպրոցը պետք է անջատված լինի կրոնից: Վերջին տարիներին Վրաստանի միջնակարգ դպրոցներում մի քանի միջադեպ է գրանցվել հիջաբի հետ կապված: Այդ միջադեպերի առնչությամբ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է կրթության նախարարություն՝ կոչ անելով ապահովել կրոնական պատկանելությունն արտահայտելու աշակերտների իրավունքը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |