Ագրամունտը հրաժարական է տվել ԵԽԽՎ նախագահի պաշտոնից 6 հոկտեմբերի 2017 - 16:46 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել: Ագրամունտն այդ մասին գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: Հունիսի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում ընդունվել է ԵԽԽՎ նախագահի իմպիչմենտի վերաբերյալ բանաձևը: 154 կողմ 30 դեմ ձայների հարաբերակցությամբ բանաձև ընդունվել էր: Բանաձևի նպատակն էր փոփոխություններ կատարել ԵԽԽՎ Կանոնակարգում ու նրանում ներառել նաև ԵԽԽՎ նախագահի իմպիչմենտի հնարավորությունը, որը ներկայումս բացակայում է։ «Այսօր, ես որոշել եմ այլևս չշարունակել իմ պաշտոնավարությունը ԵԽԽՎ նախագահի պաշտոնում»,-ասվում է նրա գրառման մեջ: Ագրամունտը կմնա ԵԽԽՎ անդամ և կշարունակի գլխավորել իսպանական պատվիրակությունը: 2016-ի դեկտեմբերին Եվրոպական կայունության նախաձեռնությունը (European Stability Initiative) հրապարակել է իր «Խավիարային դիվանագիտություն». Եվրոպական ճահիճ» հետազոտության երկրորդ մասը: Հետազոտության մեջ բացահայտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող կոռուպցիոն սխեմաները, որոնք տանում են մինչև ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտը: Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին, որը ներկայումս գտնվում է հետաքննության տակ է, մեղադրել է Ագրամունտին Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը ԵԽԽՎ-ում տապալելու գործում դերակատարություն ունենալու համար Ադրբեջանի կառավարությունից 2 միլիոն 390 հազար եվրոյի կաշառք ստանալու մեջ։ Ընթերցեք նաև. Ագրամունտին հեռացրել են ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խմբից Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում |