ՎիվաՍել-ՄՏՍ. Samsung Galaxy Note 8-ի գնորդները անվճար հեռախոսահամար կստանան

ՎիվաՍել-ՄՏՍ. Samsung Galaxy Note 8-ի գնորդները անվճար հեռախոսահամար կստանան

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ իր սպասարկման կենտրոններում առաջարկվող բջջային սարքերի հարուստ տեսականին մոտ մեկ ամիս առաջ համալրվել է ևս մեկ նորույթով՝ հարմարավետ ու որակյալ Samsung Galaxy Note 8 սմարթֆոնով: Այժմ՝ այս նորարարական սմարթֆոնի գնորդներին նաև սպասվում է հաճելի անակնկալ:

Այսպես՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում Samsung Galaxy Note 8 սմարթֆոն գնելու դեպքում կտրամադրվի գեղեցիկ («ոսկե») հեռախոսահամար՝ անվճար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել ընկերության հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---