2019-ին iPhone-ը համատեղելի կդառնա ստիլուսի հետ

2019-ին iPhone-ը համատեղելի կդառնա ստիլուսի հետ

PanARMENIAN.Net - Apple ընկերությունը մտադիր է իր սմարթֆոնները ստիլուսի հետ համատեղելի դարձնել:

Այդ նպատակով ընկերությունը կարող է Apple Pencil ստիլուսի նոր տարբերակը թողարկել, որն այս պահի դրությամբ համատեղելի է միայն iPad Pro պլանշետի հետ: Ստիլուսով սմարթֆոնի թողարկումը կարող է տեղի ունենալ 2019-ին, գրում է Ferra.ru-ն կորեական The Korea Herald-ի վրա հղումով:

Ըստ աղբյուրի, դա կլինի «գերկոնդենսատորային» տիպի ստիլուս բյուջետային նկատառումներով: Դրանով նա կտարբերվի Samsung's Galaxy Note-ի S-Pen ստիլուսից, որի դեպքում կիրառվել է էլեկտրամագնիսային ռեզոնանսի տեխնոլոգիան և աշխատանքի համար պահանջվում են լրացուցիչ բաղադրիչներ դիսփլեյի տակ:

Ըստ աղբյուրների, գերկոնդենսատորային ստիլուսն ավելի էժան է, բայց ավելի նման է սովորական գրչի:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---