Քեյն. Կցանկանայի մեկ ակումբի ֆուտբոլիստ լինել և մնալ «Տոտենհեմում»

Քեյն. Կցանկանայի մեկ ակումբի ֆուտբոլիստ լինել և մնալ «Տոտենհեմում»

PanARMENIAN.Net - «Տոտենհեմի» հարձակվող Հարվի Քեյնը հայտարարել է, որ կցանկանար մեկ ակումբի ֆուտբոլիստ լինել և մնալ «Տոտենհեմում»: Այդպես է նա մեկնաբանել մադրիդյան «Ռեալի» կողմից իր հանդեպ հետաքրքրվածության մասին լուրերը:

«Ես կցանկանայի մեկ ակումբի ֆուտբոլիստ լինել: Անշուշտ, դա կախված է ակումբի զարգացումից, մարզիչներից և այլն, բայց ես արդեն ասել եմ, որ կցանկանայի մնալ «Տոտենհեմում», որովհետև այստեղ գերազանց տեղ է»,-ասել է ֆուտբոլիստը, գրում է eurosport.ru-ն Goal.com-ի վրա հղումով:

«Մենք ցնցող մարզական բազա ունենք, նոր մարզադաշտ է կառուցվում, ֆանտաստիկ մարզիչ ունենք և երիտասարդ հեռանկարային թիմ: Այնպես որ՝ ամեն ինչ գերազանց է»,-ասել է Քեյնը:

Ըստ իսպանական ԶԼՄ-ների, Քեյնը «Ռեալի» գլխավոր թիրախային նպատակն է առաջիկա տրանսֆերային շրջանում: 2017/18 խաղաշրջանում Քեյնը 11 գոլ է խփել 11 խաղում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---