Սերբիան չուներ ո'չ ռազմա-քաղաքական, ո'չ վարչական ռեսուրս կոսովարներին խոչընդոտելու համար18 փետրվարի 2008 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին ոչ մի սենսացիա տեղի չունեցավ, բոլորը գիտեին, որ Կոսովոն անկախություն կհռչակի Սերբիայից: Այդ մաին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով, Սերբիան չուներ ոչ ռազմա-քաղաքական, ոչ վարչական ռեսուրս կոսովարներին խոչընդոտելու համար: «Սերբերն ու ալբանացիները համատեղ բնակության ցանկություն չունեն: Կոսովոյի անկախության հռչակումը ձեւական իրավագաիտական հարց չէ, դա քաղաքական նպատակահարմարության հարց է: Եթե ինչ-որ մեկին հարկավոր է նախադեպ գտնել, նա կգտնի այն, սակայն Կոսովոյի հարցի շաղկապումը հետխորհրդային հակամարտությունների հետ չափազանցված է: Լեռնային Ղարաբաղն անկախացավ 1991 թ., Մերձդնեստրը` 1990-ին, երբ Կոսովոյի մասին ընդհանրապես ոչ ոք չէր խոսում»,-նշել է ռուս փորձագետը: Նա ընդգծել է, որ ներկայումս գլխավոր խնդիրը ոչ թե տարածքներն են, այլ բնակչությունը: «Գլխավոր հարցը նրանում է, թե համաձայն են արդյոք Սերբիան, Վրաստանը կամ Ադրբեջանն ապրել իրենց հարեւանների հետ: Կոպիտ ասած, կարող է արդյոք ալբանացին դառնալ Սերբիայի վարչապետ, իսկ հայն ասենք` Գյանջայի քաղաքապետ: Իհարկե, ոչ: Այնպես որ ամոբղջ հարցը հենց դրանում է` տարբեր էթնիկ խմբերի մեկ պետության մեջ բնակվելու ցանկության մեջ է»,-ասել է Սերգեյ Մարկեդոնովը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |