Սերգեյ Միրոնով. Ռուսաստանը պարտավոր է վերանայել իր վերաբերմունքը հետխորհրդային տարածքի չճանաչված կազմավորումների հանդեպ18 փետրվարի 2008 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետդուման եւ Դաշնության Խորհուրդը փետրվարի 18-ին համատեղ որոշում են կայացրել Կոսովոյի կողմից միակողմանի անկախության հռչակման առնչությամբ: Ինչպես հաղորդել է Դաշնության Խորհրդի խոսնակ Սերգեյ Միրոնովը, հայտարարության մեջ ասվում է, որ տեղի է ունեցել «միջազգային իրավունքի նորմերի ոտնահարում, ինչպես նաեւ փաստորեն լիովին անտեսվել են ՄԱԿ-ի բոլոր սկզբունքները»: Նրա խոսքերով, հայտարարության նպատակն է Կոսովոյի անկախության նախաձեռնողների եւ կողմնակիցների ուշադրությունը հրավիրել այդ գործընթացի բացասական հետեւանքների վրա: «Մեր հայտարարությունը ուղղակի խորհրդարանականների խոսքեր չեն, այլ պետական դիրքորոշում է»,-հավելել է Միրոնովը: Խոսնակը հավելել է նաեւ, որ Ռուսաստանը պարտավոր է վերանայել իր վերաբերմունքը հետխորհրդային տարածքի չճանաչված կազմավորումների հանդեպ», հաղորդում է Լենտա.ռու-ն: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը միաձայն քվեարկել է Սերբիայից երկրամասի անջատման օգտին եւ միակողմանի կարգով անկախություն է հռչակել: Սերբիան հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի ճանաչի Պրիշտինայի որոշումը: Սերբական ոստիկանությունն արդեն իսկ մեղադրել է Կոսովոյի առաջնորդներին «Սերբիայի տարածքում կեղծ պետություն հռչակելու» համար եւ մեղադրանք ներկայացրել նախագահին, վարչապետին եւ խոսնակին քրեական հոդվածով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |