Վաշինգտոնը ճանաչել է Կոսովոյի անկախությունը18 փետրվարի 2008 - 18:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է, որ Վաշինգտոնը ճանաչում է Կոսովոյի անկախությունը: «Կոսովոյի բնակիչներն այժմ անկախ դարձան»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը, որը գտնվում է այցով Տանզանիայում: Բուշը հստակեցրել է, որ կհետեւի իրադարձությունների զարգացմանը եւ հիշեցրել, որ պաշտպանել է երկրամասի անջատվելու իրավունքը: «Մենք ղեկավարվելու ենք Ախտիսաարիի պլանով եւ տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,-ասել է Ջ.Բուշը, հաղորդում է «Ասոշիեյթիդ պրեսը»: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը միաձայն քվեարկել է Սերբիայից երկրամասի անջատման օգտին եւ միակողմանի կարգով անկախություն է հռչակել: Բելգրադը չեղյալ է հայտարարել անկախության մասին երկրամասի հռչակագիրը եւ կոչ է արել միջազգային հանրությանը անվավեր համարել այն որպես միջազգային իրավունքին հակասող փաստաթուղթ: Ռուսաստանը հայտարարել է, որ կպնդի, որ Կոսովոյի անկախության ինքնահռչակումը չեղյալ հայտարարվի, ինչպես նաեւ ապահովվեն Կոսովոյի բնակչության այն մասի անվտանգության երաշխիքները, որոնք դեմ են երկրամասի անջատմանը Սերբիայից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |