Ադրբեջանը կրճատել է գազի արտահանումը Թուրքիա

Ադրբեջանը կրճատել է գազի արտահանումը Թուրքիա

PanARMENIAN.Net - Ադրբեջանը 2017-ի հունվար-օգոստոսին մոտ 4,28 մլրդ խմ գազ է առաքել Թուրքիա՝ 2016-ի նույն ժամանակահատվածի 4,33 մլրդ խմ գազի դիմաց: Այդ մասին ասվում է Թուրքիայի Էներգետիկ շուկայի կառավարման վարչության հաշվետվությունում:

Օգոստոսին Ադրբեջանը դադարեցրեց գազի արդյունահանումը «Շախ Դենիզ» հանքավայրում, որտեղից էլ գազն առաքվում էր Թուրքիա, գրում է Թրենդը:

Հունվար-օգոստոսին Թուրքիան 35,93 մլրդ խմ գազ է ներմուծել, որից 29,49 մլրդ խմ ներկրվել է խողովակաշարերով, իսկ 6,44 մլրդ խմ այլ եղանակով:

Ադրբեջանի մասնաբաժինը Թուրքիա ներկրվող գազի ընդհանուր ծավալի մեջ հաշվետու ժամանակահատվծաում է կազմել է 11,9 տոկոս:

Թուրքիան գազ է ներկրում Ադրբեջանից Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղով: Թուրքիան պայմանագիր է կնքել «Շախ Դենիզ» հանքավայրից տարեկան 6,6 մլրդ խմ գազ գնելու մասին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---