ԵՄ-ն հուսով է, որ Սերժ Սարգսյանի ընտրությամբ կակտիվանան ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը21 փետրվարի 2008 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը հուսով է, որ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությամբ կակտիվանան ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Այդ մասին ասվում է ԵՄ ընդհանուր քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Խավյեր Սոլանայի հայտարարության մեջ: «Հայաստանի նոր նախագահի ընտրությունը հնարավորություն է տալիս քայլեր ձեռնարկել հարեւանների հետ հարաբերությունները բարելավելու համար: Դա ներառում է ղարաբաղյան հակամարտության լուծմանը հասնելու ջանքերը: ԵՄ-ն այդ առումով սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին եւ անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի հակամարտության կարգավորման գործընթացին»«-ասվում է Սոլանայի հայտարարության մեջ: ԵՄ ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել Հայաստանի նախագահական ընտրություններին միջազգային դիտորդական առաքելության տված նախնական գնահատականի առնչությամբ, ըստ որի ընտրություններն ընդհանուր առմամբ համապատասխանել են ԵԱՀԿ չափանիշներին: Ընդ որում նա կոչ է արել իշխանություններին մանրակրկիտ կերպով քննել բոլոր գրանցված խախտումները: Խավյեր Սոլանան ողջունել է նաեւ ընտրողների բարձր ակտիվությունը: «Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանի հետ համագործակցության հետագա ամրապնդմանը` Եվրոպական հարեւանության քաղաքականության հիման վրա»,-ընդգծվում է Սոլանայի հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |