L’Equipe. ՄՅՈւ-ն կարող է Մխիթարյանին Գրիզմանով փոխարինել23 նոյեմբերի 2017 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Ֆրանսիայի հավաքականի և «Ատլետիկո Մադրիդ» ակումբի հարձակվող Անտուան Գրիզմանին դիտարկում է որպես Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր փոխարինող: Նշվում է, որ անգլիական ակումբն արդեն վաղուց է հետևում Գրիզմանին, սակայն չի հաջողվում նրան դուրս բերել «Ատլետիկո Մադրիդից»: Սակայն ամեն ինչ դեռ կարող է փոխվել հօգուտ Օլդ Թրաֆորդ Գրիզմանի տեղափոխման, հայտնում է Express-ը ֆրանսիական L’Equipe-ի վրա հղումով: Ըստ աղբյուրի,ՄՅՈւ-ն 26-ամյա ֆրանսիացու համար պայքարում է «Ռեալ Մադրիդի» և «Բարսելոնայի» հետ: Գրիզմանը բոլոր շանսերն ունի փոխարինելու անգլիական ակումբում հայ ֆուտբոլիստին, առավել ևս, որ վերջին շրջանում քննարկվում է Մխիթարյանի դիրքի թուլացումը ՄՅՈւ-ում, գրում է պարբերականը: Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ գրեցին, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պայքարում է «Մանչեսթեր Յունայթեդում» իր ֆուտբոլային կարիերայի համար՝ ակումբին միանալուց 16 ամիս անց: Բրիտանական The Sun լրատվամիջոցի փոխանցմամբ, ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և ՄՅՈւ-ն դեռ վերապահումով են մոտենում 28-ամյա ֆուտբոլիստին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |