Պենտագոնը պահանջել է Թուրքիայից շուտափույթ ավարտել ռազմական գործողությունը Իրաքի հյուսիսում23 փետրվարի 2008 - 14:16 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը Թուրքիայից պահանջել է շուտափույթ ավարտել Քրդստանի Աշխատավորական կուսակցության (PKK) գրոհայինների ոչնչացման ռազմական գործողությունը Իրաքի հյուսիսում: «Մենք համառորեն պահանջում ենք Թուրքիայից անհապաղ կերպով ավարտել ռազմական գործողությունը»,- հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար Բրայան Ուիթմանը: Ավելի վաղ, սակայն համեմատաբար մեղմ ձեւով Թոււրքիային Իրաքից հեռանալ էր խնդրել Սպիտակ Տան ներկայացուցիչը:Իրաքի արտգործնախարարի տվյալներով, թուրքական զորքերը մի քանի կամուրջներ են պայթեցրել երկրի հյուսիսում, հինգ թուրք զինվորական է զոհվել եւ 24 քուրդ գրոհային: Եւս առավել քան 20 գրոհային սպանվել է հրետանային հարվածների արդյունքում: PKK-ի վիրավոր անդամների թիվը, թուրք զինվորականների տվյալներով, տասնյակների է հասնում: Թուրքական բանակի շարքերում վիրավորների մասին տեղեկատվություն չկա: Հիշեցնենք, որ 10 հազարի հասնող թուրք զինվորականներից կազված զորքը մտել է Իրաքի տարածք փետրվարի 21-ի երեկոյան: Քուրդ գրոհայինների ոչնչացման գործողությունը Իրաքի հյուսիսում կտեւի 15 օր, հաղորդում են ԶԼՄ-ները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |