Հայաստանի ԶՈՒ բարձրագույն պաշտոնյաները դուրս են եկել «Երկրապահ» հասարակական կազմակերպության կազմից

PanARMENIAN.Net - Հայաստանի ԶՈՒ բարձրագույն պաշտոնյաները դուրս են եկել «Երկրապահ» հասարակական կազմակերպության կազմից: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net ի ստացած Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի հայտարարության մեջ, հայտարարությունը ստորագրել են գեներալ-գնդապետ Սեյրան Մուշեղի Օհանյանը, գեներալ-մայոր Արշալույս Զավենի Փայտյանը, գեներալ-մայոր Հայկազ Պապիկի Բաղմանյանը, գեներալ-մայոր Լ-ոն Խաչիկի Երանոսյանը, գեներալ-մայոր Կամո Աբգարի Աղաջանյանը, գեներալ-մայոր Սամվել Ջամիլի Կարապետյանը, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, գնդապետ Կորյուն Սերյոժայի Եղիազարյանը, գնդապետ Մուրադ Արշակի Աբրահամյանը, գնդապետ Ֆելիքս Սամվելի Պողոսյանը, գնդապետ Արթուր Մերուժանի Գրիգորյանը, գնդապետ Պողոս Լյովայի Պողոսյանը, գնդապետ Սամվել Սիրեկանի Հովսեփյանը, գնդապետ Սայեն Նորիկի Հայրապետյանը, գնդապետ Ներսես Գուրգենի Եղոյանը: Հայտարարության մեջ նշվում է, որ 2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպության որոշ անդամներ` խախտելով ԵԿՄ-ի կանոնադրությունը, առանց վարչության համապատասխան որոշման, սկսել են զբաղվել Երկրապահին ոչ վայել գործու֊նեու֊թյամբ, որն անընդունելի է եւ վարկաբեկում է միության նշանակությունն ու հեղինակությունը, խոչընդոտում է մեր նորանկախ պետության հետագա ամրապնդման եւ զարգացման գործընթացը: «Նրանք օգտագործվում են անազնիվ քաղաքական նպատակներով, իսկ ԵԿՄ ղեկավարությունը ոչ մի միջոց չի ձեռնարկում այդ ամենը կանխելու ուղղությամբ: Այդ իսկ պատճառով` գնահատելով եւ արժեւորելով Երկրապահի դերն ու նշանակությունը, մեր զոհված ազատամարտիկ-ընկերների բարի անունն ու հիշատակը, ինչպես նաեւ առաջնորդվելով Հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքի մեծ զգացումով եւ մեր ժողովրդին անմնացորդ ծառայելու հաստատուն որոշմամբ, դադարեցնում ենք մեր անդամակցությունը կազմակերպությանը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---