Մխիթարյանը ՄՅՈւ հետ չի մեկնել «Արսենալի» դեմ խաղին

Մխիթարյանը ՄՅՈւ հետ չի մեկնել «Արսենալի» դեմ խաղին

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված չէ թիմի կազմում, որը մեկնել է Լոնդոն «Արսենալի» հետ հանդիպման:

Մեկնողների թվում չկար նաև հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Ընդհանուր առմամբ տեսախցիկները ֆիքսել են ՄՅՈւ 20 խաղացողի, գրում է Manchester Evening News-ը:

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չէր վերցրել Մխիթարյանին Պրեմիեր լիգայի «Ուոտֆորդի» հետ խաղին:

Պարբերականը նշում է նաև, որ Մխիթարյանը լրացուցիչ մարզվում է՝ ՄՅՈւ հիմնական կազմ վերադառնալու համար: Նա համառորեն մարզվում է, ինչպես նաև թիմի հետ սովորում է սեփական դարպասները պաշտպանել:

Մխիթարյանը հայտագրված չէր նաև Չեմպիոնների լիգայի «Բազելի» հետ խաղում, սակայն դուրս եկավ դաշտ վերջին 20 րոպեին «Բրայթոնի» հետ խաղում: Նոյեմբերի 25-ին նա դուրս եկավ փոխարինման 71-րդ րոպեին: Ավելի վաղ Մոուրինյոն կարծիք էր հայտնել, որ Մխիթարյանը նահանջել է ելույթների մակարդակի տեսակետից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---