Ձայնով կառավարվող թղթե կոնստրուկտոր է ստեղծվել (վիդեո) 5 դեկտեմբերի 2017 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Smooth Technology ստարտափը Google Creative Lab-ի մասնագետների և դիզայներների հետ համատեղ ներկայացրել են ձայնով կառավարվող Paper Signals թղթե կոնստրուկտորը: Նման կոնստրուկտորները կարող են ներկայացնել եղանակի տեսությունը կամ հիշեցնել հրթիռի գործարկման մասին: Paper Signals փոքր գաջեթներ են թղթե կորպուսի մեջ, որոնք կառավարվում են Google Assistant գործառույթով սարքից: Արդեն գոյություն ունեցողների թվում է, օրինակ, «եղանակային» կոնստրուկտորը, որը բացվող անձրևանոցի միջոցով կհուշի, որ փողոցում անձրև է, իսկ եթե կիսատաբատ բացվի՝ նշանակում է բավականաչափ տաք է ամառային իրերի համար, գրում է N+1-ը: Այդպիսի կոնստրուկտորների ստեղծման համար օգտատերը պետք է հատուկ հավաքածու ունենա, որի արժեքը մոտ 25 դոլար է, ինչպես նաև թուղթ, մկրատ, սոսինձ՝ տպելու և թղթե մակետը պատրաստելու համար: Արդեն գոյություն ունեցող ձևերից բացի հեղինակներն առաջարկում են օգտատերերին սեփական գաղափարներն առաջարկել և նույնիսկ ինքնուրույն ստեղծել՝ ելքային ծածկագիրը տեղադրված է GitHub-ում: Experiments with Google փորձարարական ստորաբաժանումը մասնագիտանում է գիտության և տեխնոլոգիաների ոլորտում հետազոտական նախագծերի վրա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |