Մեսսի. Երազում եմ Արգենտինա վերադառնալ, բայց այնտեղ կողոպտելու համար կարող են սպանել

Մեսսի. Երազում եմ Արգենտինա վերադառնալ, բայց այնտեղ կողոպտելու համար կարող են սպանել

PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» հարձակվող, հայտնի արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հերթական անգամ հաստատել է, որ կցանկանար ավարտել կարիերան «Նյուելս Օլդ Բոյզում»:

«Շատ տհաճ է տեսնել, որ Արգենտինայում կարող են սպանել՝ կողոպտելու նպատակով: Ես բազմիցս եմ ասել, որ երազում եմ «Նյուելս Օլդ Բոյզի» մասին, սակայն չգիտեմ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,-ասել է նա, գրում է Eurosport-ը Marca-ի վրա հղումով:

Նա հավելել է, որ ցանկանում է, որ իր երեխաները հանգիտս պայմաններում մեծանան և վայելեն անվտանգ կյանքը:

Մեսսին 2017-ի նոյեմբերին երկարացրել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը մինչև 2021թ.: Նա երկու որդի ունի:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---