Սերժ Սարգսյանը կոչ է արել ընդդիմադիր ուժերին համագործակցել26 փետրվարի 2008 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը այսօր կայացած հանրահավաքի ժամանակ շնորհավորել է իր կողմանկիցներին հաջող նախագահական ընտրություններ անցկացնելու առիթով: Նա նշել է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեզ հաջողվեց իրար հետեւից երկու ընտրություն կազմակերպել եւ երկու դեպքում էլ ստանալ դրական գնահատականներ: Շնորհակալություն հայտնելով ընտրողներին ակտիվ մասնակցության համար, նա դիմել է նախկին թեկնածուներին եւ նրանց սատարած քաղաքական ուժերին համագործակցության կոչով:«Նպատակներիցս մեկն է` օգտագործել բոլոր կառուցողական, հիմնակազմիչ ուժերին` ի նպաստ Հայաստանի զարգացման»,- իր խոսքում ասել է վարչապետը: Նա կոչ է արել չլցվել չարությամբ «Ազատության» հրապարակում հավաքվածների հանդեպ: «Համոզված եմ, նրանց հրապարակ է բերել ավելի լավ Հայաստան ունենալու ցանկությունը, սակայն, ավաղ, նրանց արդեն թույլ չեն տալիս նկատել, թե ինչպես են ակամա դարձել մի քանիսի վրեժխնդրության ու աթոռապաշտական նկրտումների գործիքը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:Ելույթ ունենալով հանրահավաքին` Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում կայացել է «արժանապատիվ հաղթանակի» ինստիտուտը: «Բայց այս ընտրությունները ցույց տվեցին նաեւ, որ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու «արժանապատիվ պարտության» ինստիտուտի ձեւավորման հարցում»,- նշել է նա: «Իշխանությունները պատրաստ են համագործակցել բոլոր ընդդիմադիր ուժերի հետ: Սակայն միեւնույն ժամանակ, վստահեցնում եմ, որ կնախաձեռնվեն բոլոր միջոցները հանրապետությունում քաղաքական կայունության ամրապնդման, հասարակական կարգուկանոնի եւ կյանքի նորմալ ընթացքի համար»,- նշել է նա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |