Ինյեստան մերժել է չինացիների առաջարկները

Ինյեստան մերժել է չինացիների առաջարկները

PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան մերժել է 2018-ի հունվարի համար չինական ակումբներից ստացած առաջարկները: Ըստ Mundo Deportivo-ի, 33-ամյա ֆուտբոլիստին Չինաստանում պատրաստ էին մի քանի անգամ ավելի վճարել, քան նա ստանում է կատալոնական ակումբում:

Սակայն Ինյեստան մտադիր չէ հեռանալ «Բարսելոնայից», որի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն վստահում է վետերանին, գրում է championat.com-ը:

Ընթացիկ խաղաշրջանում Ինյեստան «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 17 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ինյեստան պայմանավորվածության է հասել «Բարսելոնայի» հետ մինչև կարիերայի ավարտը պայմանագիր կնքելու հարցում:

Պայմանագիր կնքելուց հետո կիսապաշտպանը հայտարարեց. «Ես սիրում եմ «Բարսելոնան» և այնքան կխաղամ ակումբի կազմում, մինչև որ իմ մարմինն ու ուղեղը չասեն՝ բավական է»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---