Գեղասահորդուհի Մեդվեդևան չի մասնակցի ՌԴ առաջնությանը բժիշկների հորդորով19 դեկտեմբերի 2017 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Գեղասահքի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) չի մասնակցի ՌԴ առաջնությանը բժիշկների հորդորով: Այդ տեղեկությունը հաստատել է նրա մարզիչ Ալեքսանդր Գորշկովը: «Եվգենիան չի մասնակցի Ռուսաստանի առաջնությանը: Նա արդեն գրեթե վերականգնվել է վնասվածքից հետո, սակայն բժիշկները խորհուրդ են տվել չարագացնել գործընթացը, ուստի այսպիսի որոշում է կայացվել: Նա կպատրաստվի Եվրոպայի առաջնությանը»,-ասել է Գորշկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ 18-ամյա գեղասահորդուհին վնասվածքի պատճառով չմասնակցեց Գրան պրիի եզրափակչին, որի երկու փուլում հաղթող էր դարձել: ՌԴ առաջնությունը 2018-ի Խաղերի ընտրական փուլերից մեկն է և կանցկացվի դեկտեմբերի 21-24-ը Սանկտ Պետերբուրգում: Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է 2018-ի հունվարի 17-20-ը Մոսկվայում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Ոսկե ծիրանի» լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Երևանում մեկնարկում է հայ–ամերիկյան համաժողովը․ Կմասնակցի Պետքարտուղարի տեղակալը Համաժողովը, որ առաջին է իր տեսակի մեջ, կմիավորի ԱՄՆ-ի և Հայաստանի քաղաքապետներին, ինչպես նաև նահանգների ղեկավարներին ՔՊ-ականը սահմանի սահմանազատված հատվածի լուսանկար է հրապարակել «ՀՀ սահմանազատված պետական սահման` Տավուշ»,–գրել է նա Խոստացվածից 3 տարի անց Շուռնուխի 13 տունը շահագործման է հանձնվել Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր |