Ֆեդերացիա. Խթանիչների պատճառով վրացի ծանրորդը զրկվել է բրոնզից, այն կտրվի Մկրտիչ Մկրտչյանին19 դեկտեմբերի 2017 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Ալբանիայում կայացած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 105 կգ քաշայինների բրոնզե մեդալակիր վրացի ծանրորդը խթանիչներ օգտագործելու պատճառով զրկվել է մեդալից. այն կտրվի հայ ծանրորդ Մկրտիչ Մկրտչյանին: Այս մասին Հայաստանի ազգային օլիմպեական կոմիտեի փոխանցմամբ, հայտարարել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Նրա խոսքով՝ 2008 և 2012 թվականների օլիմպիական խաղերում դոպինգ ստուգման երեքից ավելի դրական արդյունք ունեցած ծանրամարտի ինը ֆեդերացիա շարունակում է կրել պատիժը: Բացի այդ, նրանք պետք է $ 50.000 վճարեն: «Ինձ համար ցավալի է, որ պատիժ կրում են նաև այն ծանրորդները, որոնք ոչ մի կապ չեն ունեցել արգելված նյութերի հետ: Մենք ստորագրել ենք մի փաստաթուղթ, ըստ որի յուրաքանչյուր մրցումից առաջ բոլոր ծանրորդները պետք է առնվազն երեք դոպինգ ստուգում անցնեն: Ես առաջինն եմ ստորագրել, քանի որ վստահ եմ մեր մարզիկների մաքրության վրա»,- ասել է Փաշիկ Ալավերդյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |