Թբիլիսիում հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի ողբերգությանը

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին` Թբիլիսիի Պետական Հայկական Դրամատիկական Թատրոնի շենքում, Սումգայիթ քաղաքում հայկական ջարդերին եւ դրան հետեւած Բաքվի, Կիրովաբադի եւ նախկին Ադրբեջանի ԽՍՀ այլ քաղաքներում ու շրջաններում էթնիկ մաքրումների 20-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է կազմակերպվել: Միջոցառման ընթացքում վավերագրական ֆիլմ է ցուցադրվել եւ լուսանկարչական ցուցահանդես է կազմակերպվել հայկական ջարդերի եւ «Ղարաբաղի շարժման» թեմայով:



1988 թվականի փետրվարի 26-ի երեկոյից մինչեւ փետրվարի 29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում անցած հայակական բնակչության ջարդերը դարձան նորագույն խորհրդային պատմության մեջ էթնիկ բռնության առաջին զանգվածային պայթյունը: Սումգայիթի ջարդերը շարունակվում էին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտներով եւ սպանություններով, ինչը հանգեցրել է Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան առաջին գաղթականների հոսքին: Ջարդերի, մեղավորների բացահայտումն ու պատիժը չի անցկացվել, ինչը բերեց Ադրբեջանի եւ Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ բռնության սրման: Պաշտոնական տվյալներով, ջարդերի ժամանակ սպանվել է 32 մարդ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---