Ոստիկանությունը շրջապատել է Հայաստանի կառավարության շենքը

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հանել է Երեւանում Ֆրանսիայի դեսպանատան շենքի շրջափակումը, որտեղ առավոտյան ժամը 11-ից ի վեր ընդհարումներ էին տեղի ունենում ոստիկանության եւ ընդդիմադիր հանրահավաքի մասնակիցների միջեւ: Գործնականում իրավապահ մարմինների բոլոր ուժերը լքել են ընդդիմության կողմնակիցների բողոքի ցույցի անցկացման վայրը: Բողոքի ցույցի վայրից դուրս է բերվել նաեւ ողջ ռազմական տեխնիկան, զրահամեքենան, ջրցան մեքենաները:



Մինչդեռ, իրավապահ մարմինների աշխատակիցները շրջապատում են Հայաստանի կառավարության շենքը, որ գտնվում է կենտրոնական Հանրապետության հրապարակում: Տվյալ պահի դրությամբ կառավարության շենքի մոտ են բերվում ոստիկանության ուժեր: Ոստիկանները մահակներով եւ վահաններով շրջապատում են շենքը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---